Աֆղանստանին նվիրված միջազգային հանդիպումը փետրվարի 15-ին կանցկացվի Մոսկվայում

Աֆղանստանին նվիրված միջազգային հանդիպումը փետրվարի 15-ին կանցկացվի Մոսկվայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարության աղբյուրը:

Հանդիպմանը հրավիրված են Աֆղանստանի, Պակիստանի, Չինաստանի, Իրանի, Հնդկաստանի ներկայացուցիչները:

ՏԱՍՍ-ի տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմից ներկա կլինեն ՌԴ նախագահի՝ Աֆղանստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ-ի Ասիայի երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Քաբուլովը, ինչպես նաեւ ՌԴ ԱԳ փոխնախարար Իգոր Մորգուլովը:

Ավելի վաղ նման հանդիպման անցկացման պլանների մասին փետրվարի կեսերին հայտնել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք հուսով ենք, որ մեր բոլոր գործընկերները ներկայացված կլինեն բարձր մակարդակով: Նրանց մեծամասնությունն արդեն հաստատել Է իր մասնակցությունը նման լավ մակարդակով»,- նշել է նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում