«Հրապարակ». ՀՅԴ-ն ներկայացուցչական ցուցակ է պատրաստում

«Դաշնակցական Գաբրիել Գյոզալյանի ղեկավարած Արագածոտնի մարզում ՀՅԴ-ն ոչ պակաս ներկայացուցչական ցուցակ է պատրաստում, թեկնածուների թվում են բժիշկ, ազատամարտիկ, «Երևան» ԲԿ գլխավոր վիրաբույժ Տարոն Տոնոյանը, ուջանցի Գուրգեն Շահինյանը, ով նախորդ ընտրություններին մեծամասնականով իր թեկնածությունն էր առաջադրել, Աշտարակի կադաստրի պետ Սամվել Թովմասյանը, որն Օշականցի Գևորիկի խնամին է։ «Գենդերի» հարցը նույնպես լուծված է. մեկը կլինի Սիրամարգ Ղուկասյանը, մարզպետի խորհրդականը, նախկինում մարզպետարանի կրթության վարչության պետն էր, մյուսը՝ Կոշի դպրոցի տնօրեն Ռուզաննա Տոնոյանը։ Արմավիրում ևս ՀՅԴ-ականները «թափով» թեկնածուներ են ընտրում՝ հաստատ է Անդրանիկ Կարապետյանի անունը՝ Էջմիածնի հայտնի Զարզանդի որդու, որը վարձակալում է քաղաքի «Տաշիր պիցցան», այլ օբյեկտներ էլ ունի»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում