ԱՄՆ փոխնախագահը հեռախոսազրույց կունենա Թուրքիայի վարչապետի հետ

Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը փետրվարի 9-ին հեռախոսազրույց կունենա Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Կեսօրին նախատեսվող հեռախոսազրույցն առաջինն է Փենսի և Յըլդըրըմի միջև:

Փետրվարի 7-ին կայացել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին հեռախոսազրույցը Թուրքիայի գործընկերոջ` Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում