ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Թուրքիա

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երկօրյա այց կիրականացնի Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Փետրվարի 10-11-ը նախատեսված այցի ժամանակ թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներում քննարկվելու են կիպրական և մերձավորարևելյան զարգացումները, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային այլ հարցեր:

Սա 2017 թվականի հունվարի 1-ից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնած Գուտերեշի առաջին այցն է Թուրքիա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում