Մեդվեդեւը ԵԱՏՄ-ի ամրապնդման աշխատանքը համարել է ՌԴ-ի դիվանագիտության «անվերապահ գերակայությունը»

ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն արտաքին գործերի նախարարության աշխատակիցներին եւ վետերաններին շնորհավորել է մասնագիտական տոնի՝ Դիվանագիտական աշխատողի օրվա առթիվ: Շնորհավորական հեռագրի տեքստը զետեղված է կառավարության կայքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

«Անվերապահ գերակայությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ամրապնդման համակարգված աշխատանքն է: Տնտեսական ինտեգրացման ներուժի բացահայտմանը կնպաստի Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պետությունների մասնակցությամբ Մեծ եվրասիական գործընկերության կազմավորման նախաձեռնության առաջշարժումը»,- ասված է հեռագրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում