ՌԴ-ն հրապարակել է ԻՊ-ի զինյալների կողմից Պալմիրայի հուշարձանների ավերման տեսագրությունը

ՌԴ-ն հրապարակել է ԻՊ-ի զինյալների կողմից Պալմիրայի հուշարձանների ավերման տեսագրությունը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է «Իսլամական պետության» (ԻՊ) զինյալների կողմից Սիրիայում հնադարյան Պալմիրայի օբյեկտների ոչնչացման տեսաապացույցներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին: «Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ԻՊ-ի զինյալների կողմից Հնադարյան Պալմիրայի պատմաճարտարապետական համալիրի օբյեկտների ոչնչացման տեսաապացույցներ»,– փետրվարի 13-ին հայտնել է գերատեսչության տեղեկատվության եւ զանգվածային հաղորդակցությունների դեպարտամենտը: 

Դեպարտամենտի տվյալներով ռուսական անօդաչուն Պալմիրայի (Թամդորի) եւ հարակից շրջանների մոնիթորինգի ընթացքում «գրանցել է ԻՊ-ի ահաբեկիչների կողմից հռոմեական ամֆիթատրոնի եւ տետրապիլոնի՝ հնադարյան քաղաքի գլխավոր տեսարժան շինությունների ճակատի բարբարոսական քանդման փաստը»:

Ճշտվում է, որ կադրերում պարզորոշ երեւում է, որ ահաբեկիչները պայթեցրել են պրոցենիումը՝ հնադարյան հռոմեական թատրոնի կենտրոնական մասը եւ տետրապիլոնի (ուղղանկյուն շենքի, որ կառուցվել Է 270 թվականին) սյուները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում