Կիմ Չեն Նամի սպանության մեջ կասկածվողները կարող են արդեն մեռած լինել. Kyodo

Կիմ Չեն Նամի սպանության մեջ կասկածվողները կարող են արդեն մեռած լինել. Kyodo

Երկու կանայք, որոնք կարող Էին մեղսակից լինել ԿԺԴՀ-ի առաջնորդի եղբոր՝ Կիմ Չեն Նամի մահվանը, կարող են արդեն մեռած լինել: Այդ մասին հայտնել Է Kyodo գործակալությունը:

«Տեղեկատվություն կա այն մասին, որ նրանք արդեն մեռած են, այժմ մենք ստուգում ենք այն»,- գործակալությունը մեջբերել Է Ճապոնիայի կառավարության աղբյուրի խոսքը:
Ավելի վաղ ճապոնական եւ հարավկորեական զանգվածային լրատվամիջոցները, վկայակոչելով հարավկորեական հետախուզության աղբյուրներ, հայտնել Էին, որ Քուալա Լումպուրի օդանավակայանում Կիմ Չեն Նամի վրա հարձակումը կարող Էին կատարել երկու կանայք, որոնք կապված են հյուսիսկորեական հատուկ ծառայությունների հետ:
Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում չի եղել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կիմ Չեն Նամը ԿԺԴՀ-ի նախկին ղեկավար Կիմ Չեն Իրի ավագ որդին Է, որը ծնվել Է հյուսիսկորեացի հայտնի դերասանուհի Սոն Հե Ռիմի հետ արտամուսնական կապից: Կիմ Չեն Նամը մի ժամանակ համարվում Էր Հյուսիսային Կորեայի ղեկավարի պաշտոնում հոր առավել հավանական հաջորդը, սակայն շնորհազրկման Է ենթարկվել 2001 թվականին կեղծ անձնագրով Ճապոնիա մեկնելու փորձից հետո եւ այդ ժամանակվանից ապրում Էր արտասահմանում, մասնավորապես, Չինաստանի Մակաո միջատարածքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում