AM | RU
USD
EUR
RUB

Եվրոպացի պատգամավորներին չի հաջողվել հանդիպել Դեմիրթաշին

Եվրոպացի պատգամավորներին չի թույլատրվել տեսակցել Էդիրների F տիպի փակ ռեժիմով բանտում ազատազրկված Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:

Եվրամիության Թուրքիայի քաղաքացիների հանձնաժողովի կողմից կազմված միջազգային պատվիրակությունը, որը բաղկացած է Եվրոպական խորհրդարանի, Եվրոպայի խորհրդի անդամներից և գիտնականներից, ցանկացել է այցելել ձերբակալված Դեմիրթաշին, սակայն Թուրքիայի իշխանությունները չեն թույլատրել:

Պատվիրակությունը նախապես հանդիպման համար դիմել է Թուրքիայի արդարադատության նախարարություն, սակայն դիմումը մնացել է անպատասխան:

Պատվիրակության ներկայացուցիչները բանտի դիմաց հանդես են եկել հայտարարություններով:

«Մենք փորձել ենք հանդիպել նաև Քրդստանի բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանին, ով 1999-ին փետրվարի 19-ին Քենիայում ձերբակալվել և ազատազրկման պատիժ է կրում Մարմարա ծովի Իմրալի բանտում: Մեր պատվիրակության առաջնային նպատակներից մեկը հենց Օջալանին տեսակցելն է: Արդեն ավելի քան 10 տարի է մենք հանդես ենք գալիս քրդական ազատագրական շարժման և Թուրքիայի Հանրապետության մեջ տեղի ունեցող հակամարտությունը խաղաղ դաշտ տեղափոխելու կոչերով»,- նշել է Քեմբրիջի համալսարանի դասախոս Թոմաս Ջեֆֆրեյ Միլեյը:

Պատվիրակության ներկայացուցիչ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ջուլիա Վարդը, նշելով, որ Թուրքիայում ժողովրդավարությունը վտանգված է, ասել է. «Թուրքիայում ձերբակալվածների թիվը բավականին մեծ է: Ձերբակալվածների մեջ կան պաշտոնյաներ, դասախոսներ, ուսանողներ, գիտնականներ, պատգամավորներ: Այս ամենը նշանակում է, որ Թուրքիայում ժողովրդավարությունը լուրջ վտանգի տակ է: Մենք առաջին բարձրաստիճան պատվիրակությունը չենք, որին չեն թողնում հանդիպել բանտարկված գործընկերների հետ: Նոյեմբերին Եվրոպայի ձախ սոցիալիստների կուսակցության պատգամավորները նույնպես փորձել են հանդիպել Դեմիրթաշին, և նրանք նույնպես թույլտվություն չեն ստացել: Եթե Թուրքիայում այս ամենը շարունակվի, դա կվնասի Թուրքիայի բոլոր ոլորտներին` տնտեսությանը, զբոսաշրջությանը, այդ երկրի վերաբերյալ միջազգային ընկալմանը և այլն: Այս մարդկանց մեծ մասը ձերբակալված են ընդդիմադիր լինելու պատճառով: Թուրքիայի իշխանությունները պետք է հասկանան, որ ուժեղ պետութուն ունենալու համար անհրաժեշտ է առողջ ընդդիմություն և փոխեն իրենց մոտեցումները»:

Լրահոս
«Փաստ». Հակոբ Բեգլարյանը 9 անշարժ գույք ունի «Հրապարակ». Վարչապետի «փիառշչիկների» հարաբերությունները լարվել են «Հայկական ժամանակ». ԱՄՆ-ում հանդես են եկել Ֆրեզնոյի հայկական թաղամասը պատմական ժառանգություն ճանաչելու նախաձեռնությամբ «Փաստ». Արշակյան. «Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ ինքը այլևս քաղաքականությամբ չի զբաղվելու» «Հայկական Ժամանակ». ԱԱԽ քարտուղարի պարտականությունները իրականացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը 2017թ. առաջին եռամսյակում «Արցախփոստ» ՓԲԸ-ն աշխարհի տասնյակ երկրներից ստացել, մշակել և բնակչությանն է տրամադրել 12 հազար 545 փաթեթ և ծանրոց «Հրապարակ». Գեղարքունիքի նախկին և ներկա մարզպետների միջով սև կատու է անցել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 29 Կրեմլում ափսոսանքով են վերաբերվում ՌԴ-ի հանդեպ ԵՄ-ի պատժամիջոցների երկարաձգման որոշմանը Եզրափակվել է Արցախի Հանրապետության խորհրդարանի գարնանային նստաշրջանը Պուտինը Դումայի վավերացմանն է ներկայացրել ՀՀ և ՌԴ միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը Մեզ պետք են աշխատող մարդիկ, ոչ թե պաշտոնյաներ, ովքեր կղեկավարեն 2-3 մարդու Փաստաբանների պալատի նախագահը դիմել է ՀՀ ոստիկանապետին Քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրները լուծելու ենք առաջնահերթության սկզբունքով. Դավիթ Հարությունյան Ոստիկանությունը խոշոր չափերի հասնող թմրամիջոցի խմբաքանակ է հայտնաբերել Ադրբեջանը ստիպված է լինելու ճանաչել Արցախի անկախությունը. Շարմազանովը՝ Չեխիայի Սենատի փոխնախագահին Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են զինված ուժերի կորուստի մասին Դատարան մտնելուց փաստաբանների խուզարկություններն անվտանգության և հասարակական կարգի ապահովման համար են Հայաստանը մեր Հայրենիքն է, մեր տունն է, ես այստեղ ինձ օտար չեմ զգում. սիրիահայ գործարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել է Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետի աշխատանքից ազատման պատճառներին Հայկական բանակն ունի լավագույն ռազմաբժշկական ծառայությունը. Պաշտպանության նախարար Առանց գազաֆիկացման գյուղական համայնքներում նախատեսվում է հիմնել վերականգնվող էներգիայի արտադրություն Այսուհետ նորակոչիկներն անմիջապես հավաքակայանում անցնելու են բանակային սնունդի. Վիգեն Սարգսյան Հայ-իրանական միջկրոնական հանդիպում՝ բնապահպանության թեմայով ՀՀ կառավարության քայլերը համապատասխանում են թրաֆիքինգն արմատախիլ անելու չափորոշիչներին. Պետդեպի զեկույցը Լոս Անջելեսի իրաքահայերի միության ներկայացուցիչներն այցելել են Սփյուռքի նախարարություն Արտահանման ապահովագրության ներդրումը նպաստում է արտահանման ոլորտի զգալի աճին Արամ Սաֆարյանը ցանկանում է խորհրդարանականների եւ քաղհասարակության ներկայացուցիչների ավելի ակտիվ համագործակցություն տեսնել Մեկնարկել են Դամասկոս-Երևան-Դամասկոս երթուղով չվերթները ՀՀ Նախագահն այցելել է «Ռիբոկ» սպորտային ակումբ և «Այ-Փի-Էս-Սի» խորհրդատվական ընկերություն Ադրբեջանը վարձում է լոբբիստական և PR չորս ընկերություններ. Հարութ Սասունյանի հոդվածը Հայաստանը 2018 թվականի ապրիլից հետո համապետական հրամանատարաշտաբային զորավարժություն կանցկացնի Հայաստանի-ԱՄՆ հարաբերությունների հաստատման 25-ամյակին միջոցառում է տեղի ունեցել «Քարնեգի» հաստատությունում Արտակարգ իրավիճակների արձագանքման ոոլորտում ընդլայնվում է հայ-ռուսական համագործակցությունը Հայաստանն ու Արցախը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն են. Շարմազանով Դատախազության համակարգում կոռուպցիոն երևույթները ունենալու են խիստ իրավական հետևանքներ. Արթուր Դավթյան Ադրբեջանական կողմը 8 չհուղարկավորված զոհ ունի Ադրբեջանը թրաֆիքինգի համար տարանցիկ ուղի է հանդիսանում. ԱՄՆ պետդեպարտամենտ Խորհրդարանում արդյունավետ աշխատանքին նպաստում է իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը. Միհրան Հակոբյան ՄԻՊ ներկայացուցչները Ոստիկանության Նոր Նորքի բաժնում են
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan