Արցախի 6-րդ գումարման ԱԺ 5-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստը տեղի կունենա փետրվարի 23-ին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 21-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ:

Քննարկվել է 5-րդ նստաշրջանի օրակարգում ներառված հարցերի պատրաստվածության աստիճանը:

Ինչպես տեղեկացրին ԱՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստը տեղի կունենա փետրվարի 23-ին, ժամը՝ 11:00-ին:

Նիստի ընթացքում նախատեսվում է նաև օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում