Երևանի և Ստավրոպոլի միջև ավիահաղորդակցություն կհաստատվի

Ստավրոպոլի միջազգային օդանավակայանը 2017-ին մտադիր է ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը և ավիահաղորդակցություն հաստատել Երևանի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին հայտնել է օդանավակայանի գլխավոր տնօրեն Նիկոլայ Ապալկովը:

«Նախատեսվում են կանոնավոր չվերթներ դեպի Երևան և Սանկտ Պետերբուրգ, ինչպես նաև ամառային ամիսներին՝ Սիմֆերոպոլ և հունական Սալոնիկ»,– «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ ասել է Ապալկովը:

Նա պարզաբանել է, որ չվերթները կգործարկվեն 2017-ի մայիս-հունիսին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում