ԵԽ զեկուցողը Թուրքիայում իրադրությունն աստիճանաբար վատթարացող է գնահատել

Եվրախորհրդարանի` Թուրքիայի հարցով զեկուցող Քեթի Փիրին հայտնել է, որ ամեն անգամ այդ պետություն այցելելիս ականատեսն են լինում, որ իրադրությունն այնտեղ ավելի է վատացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական T24 գործակալությունը:

«Անկախ սահմանադրական հանրաքվեի արդյունքներից, քանի դեռ արտակարգ դրությունը չի վերացվել, Թուրքիայում կարգավորման գործընթաց չի կարող լինել: Այն դեպքում, երբ արտակարգ դրությունը ենթադրում է, որ երկրի քաղաքացիները չպետք է տուժեն, աշխատանքից հեռացվում են տասնյակ հազարավոր մարդիկ, ընդդիմադիր պատգամավորներն ու լրագրողները բանտարկվում են: Բացահայտ է, որ Թուրքիայի դեմ ուղղված ահաբեկչության վտանգ կա, սակայն մարդկանց այդքան հեշտորեն «ահաբեկիչ» որակելը և պաշտպանվելու իրավունք չտալը մեզ անհանգստացնում է»,- հայտնել է Փիրին:

Խոսելով Եվրամիությանն անդամակցության գործընթացից` ԵԽ զեկուցողը հայտնել է, որ քանի դեռ հանվել է պատգամավորների անձեռնմխելիությունը, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ավելի քան 10 պատգամավոր բանտարկված է, իրատեսական չէ դրա մասին խոսելը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում