Ոստիկանությանը պարզաբանում է ներկայացրել ՀՀ բնակչության, ընտրողների և արտագաղթածների թվի վերաբերյալ

ՀՀ ոստիկանությունը պարզաբանել է ընտրողների թվի վերաբերյալ լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը: ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունում, մասնավորապեսն, նշվում է.

«Զանգվածային լրատվության միջոցներով շրջանառված «Կամ իշխանությունները մեզ բոլորիս էշի տեղ են դնում, կամ Հայաստանից այս տարիներին միայն երեխաներ են արտագաղթել» վերտառությամբ տեղեկատվության համաձայն՝ Հայաստանում այս պահին կա 2 մլն 564 հազար 334 ընտրող։ Եվ սա այն դեպքում, երբ ԱՎԾ-ի վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում մշտական բնակիչների թիվը կազմում է 2 մլն 993 հազար 900 մարդ։

ՀՀ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է, որ ՀՀ ընտրողների ռեգիստրը ձևավորվում է բացառապես օրենսդրությամբ սահմանված կարգով` բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա:

Ինչ վերաբերում է Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված մշտական բնակչության թվաքանակին, ապա այն չի ներառում մեկ տարուց ավելի բացակայողների տվյալները: Եթե վիճակագրական ցուցանիշներում ներառվեն նաև այն անձանց տվյալները, ովքեր մեկ տարուց ավելի ժամկետով բացակայում են իրենց բնակության վայրերից, կունենանք անհամեմատ ավելի մեծ ցուցանիշ:

ՀՀ ոստիկանությունը որպես բնակչության պետական ռեգիստրը և ընտրողների ռեգիստրը վարող լիազոր մարմին՝ իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ օտարերկրյա պետությունում գտնվող և տվյալ համայնքում հաշվառում ունեցող անձին հանելու ընտրողների ցուցակներից: Բնակչության պետական ռեգիստրի գործունեությունը կանոնակարգող օրենսդրությամբ հստակ սահմանված է բնակության վայրը փոխելու դեպքում հասցեափոխության ընթացակարգը, համաձայն որի՝ օտարերկրյա պետությունում մշտական բնակության մեկնող քաղաքացին իր նոր բնակության վայրի հասցեն պետք է տրամադրի հյուպատո սական ծառայությանը: Վերջինս տվյալները ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկում է ՀՀ ոստիկանություն՝ հասցեափոխություն կատարելու համար, անձին հաշվառելով իր նշած՝ օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում