Թուրքիայում ԱՄՆ հյուպատոսարանի թարգմանիչը ձերբակալվել է

Թուրքիայի Ադանա քաղաքում Միացյալ Նահանգների հյուպատոսարանի թարգմանից Համզա Ուլուչայը ձերբակալվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Թարգմանչի ձերբակալությունը տեղի է ունեցել Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամների դեմ իրականացվող գործողության շրջանակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում