«Հայկական ժամանակ». Այլ ապրանքի անվան տակ մի քանի հազար բջջային հեռախոսներ է ներկրվել Հայաստան

Անցած տարվա ընթացքում Հայաստան է ներկրվել «Նոկիա» մակնիշի մի քանի հազար բջջային հեռախոս, որոնք, սակայն, ձևակերպվել են բոլորովին այլ ապրանքի անվան տակ և ըստ էության չեն մաքսազերծվել։ Հիմա այդ հեռախոսները վաճառքում են։

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, հեռախոսների մեծագույն մասը ներկրվել է անցած տարվա առաջին կեսի ընթացքում և մաքսայինում ձևակերպվել է որպես եղունգների խնամքի պարագաներ։ Հետագայում փաստը հայտնի է դարձել իրավապահ մարմիններին, սակայն շատ արագ կոծկվել է։

«Առանց մաքսազերծման թանկարժեք հեռախոսների՝ տվյալ դեպքում սմարթֆոնների ներկրումը զգալի վնաս է հասցրել շուկայում գործող այլ տնտեսվարողներին, սակայն վերջիններս, հաշվի առնելով մաքսանենգի ազդեցությունը, խուսափում են այդ մասին բարձրաձայնել»,-գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում