Հանրապետական կուսակցությունը մեծամասնությամբ խորհրդարան անցնելու մեծ հնարավորություն ունի. Իսկանդարյան

Ազգային ժողովի 2017 թվականի ընտրությունների Հայաստանի «Հանրապետական» կուսակցությունը հավակնելու է 54 տոկոսից ավել ձայն հավաքելու: Փետրվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Կարծում եմ, Հանրապետական կուսակցությունը բոլոր հնարավորությունները ունի այդ շեմը անցնելու և չեմ տեսնում այդ նպատակին հասնելու որևէ խոչընդոտ»,– ասաց Իսկանդարյանը: Երկրորդ տեղի համար, ըստ Իսկանդարյանի, հավակնելու է «Ծառուկյան» դաշինքը, իսկ մյուս կուսակցությունների խնդիրը լինելու է խորհրդարան անցնելը:

«Հանրապետական» կուսակցությունից և «Ծառուկյան» դաշինքից բացի խորհրդարան անցնելու են ևս 3-4 քաղաքական ուժեր, ուստի կոշտ մրցակցություն է սպասվում»,– ասաց քաղաքագետը:

Հայաստանում Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ, որոնցից 5-ը կուսակցություններ են, 4-ը` դաշինքներ: ԱԺ ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել «Հայաստանի Հանրապետական», «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ», «Հայաստանի Կոմունիստական» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները, ինչպես նաև «Ելք», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան», «Կոնգրես-ՀԺԿ և «Ծառուկյան» դաշինքները:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան ապրիլի 2-ին, իսկ նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում