Զարուհի Փոստանջյանը լքել է «Ժառանգություն» խմբակցությունը

Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դուրս է եկել «Ժառանգություն» խմբակցությունից: Ազգային ժողովի քառօրյա նիստի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Տեղեկացնեմ, որ Զարուհի Փոստանջյանը սեփական դիմումի համաձայն դուրս է եկել Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցությունից»,- նշեց Սահակյանը:

Ավելի վաղ Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր «Ժառանգություն» կուսակցությունը լքելու մասին: Զարուհի Փոստանջյանը դեմ էր Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին դաշինքով մասնակցելու «Ժառանգություն» կուսակցության վարչության որոշմանը: «Ժառանգություն»-ը որոշում կայացրեց ընտրություններին մասնակցել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով, ինչն էլ հանգեցրեց նրան, որ Փոստանջյանը լքեց կուսակցությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում