Թուրքիայի զինուժը հարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսում

Փետրվարի 27-ին Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում գտնվող Ավասին-Բաշյան շրջանի ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է haberler.com-ը:

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ նշվում է, որ հարվածներ են հասցվել Քրդական բանվորական կուսակցության (PKK) 5 թիրախի ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում