Թուրքիան մեծ թվով զրահատեխնիկա է տեղափոխում Սիրիա

Թուրքիան, որը Սիրիայի տարածքում «Իսլամական պետության» դեմ իրականացնում է «Եփրատի վահան» գործողությունը, մեծ թվով զրահատեխնիկա է տեղափոխում Սիրիա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռիա նովոստի»-ն:

Սիրիա տեղափոխվող զրահատեխնիկան արդեն հասել է հարավ-արևելյան Գազիանթեփ նահանգ:

Թուրքիան տեղափոխվող զրահատեխնիկան պատրաստվում է օգտագործել «Եփրատի վահան» գործողության շրջանակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում