«Հայկական ժամանակ». Սերժ Սարգսյանը բարկացել է Արարատի մարզում անցած շաբաթ տեղի ունեցած միջադեպի պատճառով

«Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպել է Հանրապետական կուսակցության ռեյտինգային՝ ավելի քան 100 թեկնածուների և բոլոր ընտրատարածքների շտաբների համակարգողների հետ։

Թերթի տեղեկություններով՝ Սարգսյանը բարկացել է Արարատի մարզում անցած շաբաթ տեղի ունեցած միջադեպի պատճառով և պատվիրել, որ նման դեպքերը չկրկնվեն։

Մասիսում բախվել էին ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուներ Մուրադ Մուրադյանի և Արայիկ Գրիգորյանի թիմակիցները, քանի որ վերջինս իր նախընտրական շտաբը տեղակայել էր թիմակիցի շտաբի հարևանությամբ։ Ս. Սարգսյանը երկուսին էլ նախատել է և բոլորին պատվիրել չխանգարել միմյանց ու չանցնել սահմանը։

Մ. Մուրադյանը թերթի հետ զրույցում հաստատել է, որ Ս. Սարգսյանն իրենց արգելել է վիճաբանություններ հրահրելը։

«Մանրամասն չասեմ ինչ է ասել։ Բայց ասել է, որ կարգուկանոն լինի, վեճեր չլինեն։ Ասել է, ոչ մեկը չպետք է մյուսին խանգարի, միտումնավոր վեճեր սկսի։ Բոլոր տիպի դիտողություններն էլ արել է»,- հավելել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում