«Ժամանակ». Գյումրիի հակատանկային զորամասի անձնակազմին հրահանգվել է քվեարկել Մարտուն Գրիգորյանի օգտին

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Գյումրիում տեղակայված հակատանկային զորամասի ամբողջ անձնակազմին, ծառայողներին հրահանգված է քվեարկել Շիրակի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Մարտուն Գրիգորյանի օգտին, թեև ռեյտինգայինով ՀՀԿ-ն թեկնածուներ ևս ունի։ 

«Ընդհանուր հաշվով ՀՀԿ-ն քվեների լուրջ խնդիր ունի Գյումրիում։ Քաղաքապետ Սամվել Բալասանյանից դժգոհությունը հասել է գագաթնակետին։ Մարտուն Գրիգորյանի օգտին ՀՀԿ-ի աշխատանքը պայմանավորված է նաև նրանով, որ Բալասանյանի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո հենց մարտուն Գրիգորյանի թեկնածությունն է պաշտպանելու ՀՀԿ-ն Գյումրի քաղաքի ավագանու ղեկավարի պաշտոնի համար»,-մեկնաբանել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում