Հայաստանում գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքն աճել է

Հայաստանում 2017 թվականի հունվարին գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 19 մլրդ 538,3 մլն դրամ: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, 2016 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ այն աճել է 0,7 տոկոսով:

Այդ թվում՝ միայն գյուղատնտեսական արտադրանքն աճել է 0,2 տոկոսով` կազմելով 16 մլրդ 16,9 մլն դրամ: Ընդ որում, բուսաբուծության արտադրանքի ծավալը կազմել է 335,5 մլն դրամ` նվազելով 5,3 տոկոսով, իսկ անասնաբուծությանը`15 մլրդ 681,4 մլն դրամ, ինչը 2016 թվականի համանուն ժամանակահատվածի համեմատ ավել է 0,4 տոկոսով:

Ձկնորսության ճյուղում արտադրանքի ծավալը կազմել է 3 մլրդ 521,4 մլն դրամ` աճելով 2,3 տոկոսով, իսկ 2016 թվականի դեկտեմբերի համեմատ այս ցուցանիշն ավելացել է 27,1 տոկոսով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում