Մերկելը քննադատել է Թուրքիայի գործողությունները

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի ղեկավարության հետ հանգամանորեն քննարկել է Ստամբուլում ձերբակալված գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզա Յուջելի հարցը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

Ներկայումս Ստամբուլի դատախազությունը քննում է ձերբակալված լրագրողին:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի իշխանություններին քննադատել է լրագրողի նկատմամբ անհամարժեք պատիժ սահմանելու համար և կոչ արել հարգել խոսքի ազատության իրավունքը, ազատ արձակել լրագրողին:

«Ինչպես կանցլեր Մերկելը, այնպես էլ Գերմանիայի ողջ կառավարությունը սպասում է, որ լրագրողը որքան հնարավոր է արագ ազատ արձակվի: Դենիզ Յուջելը պետք է իմանա, որ մենք սատարում ենք իրեն և հաջորդ շաբաթից սկսած մենք նրան պաշտպանելու համար գործի ենք դնելու բոլոր դիվանագիտական լծակները:

Մենք պնդում ենք որ մեր հյուպատոսական անձնակազմին թույլ տան տրամադրել նրան համապարփակ օգնություն»,– լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության խոսնակ Շտեֆֆեն Զայբերտը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում