«Ժողովուրդ». Երևանի քաղաքապետարանը շուրջ 2 միլիոն արժողությամբ 1 հեծանիվ է գնել

Երևանի քաղաքապետարանը շարունակում է մսխել բյուջետային միջոցները։ Այս տարվա ընթացքում քաղաքապետարանը 10 մլն դրամի 27 հատ հեծանիվ է գնել, ընդ որում՝ ամենավերջին մոդելը։ Հեծանիվները գնելուց առաջ մրցույթ են հայտարարել, մասնակցել է 5 ընկերություն, հաղթող է ճանաչվել 4-ը։ 

«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ քաղաքապետարանը 1 մլն 930 հազար դրամ արժողության մեկ հեծանիվ է գնել հեծանվահրապարակի համար։ Խճուղային 6 հատ հեծանիվի համար վճարել են 2 մլն 274 հազար դրամ։ Քաղաքային բյուջեից լեռնային սիրողական 3 հատ, կանացի լեռնային սիրողական 2 հատ և 1 հատ ֆիտնեսի հեծանիվների համար ծախսվել է 1 մլն 550 հազար դրամ։ Իսկ ահա 24 հատ լեռնային հեծանիվները գնվել են 4 մլն 152 հազար դրամով։

«Թե այս գործարքներից ինչքան է կազմել «ատկատը», մնում է միայն ենթադրել»,-մեկնաբանել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում