Շփման գծում ՊԲ-ն ադրբեջանական անօդաչու է խոցել

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան հատվածում մարտի 4-ին՝ ժամը 12:15-ի սահմաններում Արցախի բանակի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել է ադրբեջանական զինուժին պատկանող <<ORBITER>> տեսակի անօդաչու թռչող սարք: Այս մասին «տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության լրատվ ական ծառայությունից:

ՊԲ ստորաբաժանումները շարունակում են աչալրջորեն վերահսկել Արցախի ցամաքային ու օդային սահմանները և անհրաժեշտության դեպքում ձեռնարկում կանխարգելիչ գործողություններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում