AM | RU
USD
EUR
RUB

Լիբիայի ազգային բանակն սկսել է Ռաս Լանուֆի ազատագրման գործողությունը

Լիբիայի կառավարական բանակը նավթի հանքավայրերը վերահսկողության տակ վերադարձնելու նպատակով մարտի 14-ին սկսված գործողության ընթացքում զինյալներին դուրս է քշել երկրի Ռաս Լանուֆ քաղաքի օդանավակայանից, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sky News Arabia հեռուստաալիքին:

Մարտ ամսի սկզբին այսպես կոչված «Բենգազիի պաշտպանության բրիգադները» գրոհել են Էս Սիդր եւ Ռաս Լանուֆ նավահանգիստները՝ այնտեղից դուրս մղելով Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարի ուժերին: Այնուհետեւ նրանք նավթային օբյեկտները հանձնել են Տրիպոլիում Լիբիայի իշխանությունների վերահսկողությանը, որոնք ըստ որում ժխտում են մասնակցությունը գրոհին:

Մարտի 14-ին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում երկրի արեւելքում նիստեր գումարող Լիբիայի խորհրդարանի խոսնակ Աքիլյա Սալեհ Իսան հայտարարել է, որ լիբիական ազգային բանակը մոտ ժամանակներս կվերադարձնի վերահսկողությունը նավթի հանքավայրերի եւ նավահանգիստների նկատմամբ, որոնք զավթել են զինյալները:
Լիբիայում ներկայում երկիշխանություն է տիրում. երկրի արեւելքի Թորբուք քաղաքում նիստեր է գումարում ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արեւմուտքում՝ Տրիպոլի մայրաքաղաքում, կառավարում է ՄԱԿ-ի եւ Եվրոպայի օգնությամբ ձեւավորված՝ ազգային հաշտության կառավարությունը՝ Ֆայեզ աս Սարաջի գլխավորությամբ: 

Աքիլյա Սալեհ Իսան ղեկավարում է 2014 թվականի ընտրություններում ընտրված խորհրդարանը, որը փաստորեն կառավարում է արեւելյան շրջանի ընդարձակ տարածքները: Ըստ որում խորհրդարանը հրաժարվում է ճանաչել ազգային հաշտության կառավարությունը եւ Տրիպոլիի նախագահական խորհուրդը՝ աս Սարաջի ղեկավարությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս
Սուր շնչառական շնչառական վարակներն արձանագրվում են սեզոնին համապատասխան Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի նախագահին Հայկական վարորդական իրավունքների հարցը կլուծվի մոտ ժամանակներս. դեսպան Վոլինկին Սիրտս կոտրված է. Ջեքի Սփայերը և ԱՄՆ մյուս կոնգրեսականներն այցելել են Ծիծեռնակաբերդ Հոլանդական ընկերությունները հետաքրքրված են համագործակցել հայ գործընկերների հետ գյուղատնտեսության ոլորտում Կարեն Կարապետյանն ընդունել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանին Միասնաբար ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը. համահայկական համաժողովի հայտարարությունը Սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ Դավիթ Լոքյանը և KFW բանկի պատվիրակությունը քննարկել են Վանաձորի կոշտ կենցաղային թափոնների ծրագրի նախնական փուլի խնդիրները Հրանուշ Հակոբյանը «Հայաստան-Սփյուռք» համաժողովը դիտարկում է որպես գաղափարներ առաջարկելու հարթակ ՀՀ առաջին տիկինն ընդունել է «Նոր ալիք 2017» մրցույթի հայաստանյան ներկայացուցիչներին Լույսը ցերեկը կուտակող, իսկ գիշերն արձակող լյումինոֆորները կարող են անվտանգության խնդիր լուծել Աշոտ Մանուկյանը հանդիպել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի հետ Կիրո Մանոյանը ճիշտ է համարում Ցյուրիխյան արձանագրությունների մասին ՀՀ Նախագահի հայտարարությունը «ԴԱՀԿ մասին» օրենքի փոփոխությամբ հնարավորություն է տրվելու պարտապանին արգելադրման համար առաջարկել այլ գույք Արոնյանը և Լագրավն արագ ոչ-ոքի ավարտեցին դասական երկրորդ պարտիան Փոխվաչապետը զբոսաշրջությունն առավել զարգացող ճյուղերից է համարում Արցախը համահայկական երազանքի մարմնավորումն է. Արա Բաբլոյան ԱՄՆ կոնգրեսականները ժամանել են Արցախ. նրանք եղել են Շուշիում Պրահան տեղյակ չէ, թե ինչպես չեխական զենքը կարող էր հայտնվել Ադրբեջանում. «Ազատություն» ռադիոկայան Աշխատանքային այցով Հայաստանում է Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձեն Նախարար Արտեմ Ասատրյանն աշխատանքային այցով կմեկնի Լիսաբոն Աշխարհասփյուռ հայկական բիզնես կազմակերպությունների համար կարևոր է ընդհանուր հարթակների ձևավորումը Ռուսաստանցիների շուրջ 70 տոկոսը ցանկանում է Պուտինին նախագահ տեսնել 2018 թվականից հետո. հարցախույզ Սիրիական ընդդիմության ուժերը ԻՊ-ից ազատագրել են Ռաքայի տարածքի 80 տոկոսը ՀՀ-ում ՌԴ դեսպանը մամուլում իր մասին որոշ տեղեկություններ համարում է պատվիրված և սուտ Հակաբիոտիկների նկատմամբ մանրէների կայունությունը կարող է մարդկությանը զրկել պաշտպանությունից. ԱՀԿ Եվրամիությունը կոչ է արել չեղարկել Քրդստանի անկախության հանրաքվեն Իգնատի Առաքելյանը ֆրանսիացի գործարարների հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները Հայաստանը ներդրողներին կարող է առաջարկել հասանելիություն դեպի 800 միլիոն սպառող ունեցող շուկաներ Շարմազանովն ընդունել է Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանին Փորձագետները ներկայացրել են «Նաիրիտ» գործարանում ուսումնասիրությունների նախնական արդյունքները Հարավային Կորեայի նախագահը Օլիմպիադա-2018-ի անվտանգության երաշխիքներ Է տվել Կառուցում ենք նոր Հայաստան, նոր հեռանկարներով Մխիթարյանը Պրեմիեր լիգայի վիճակագրությամբ առաջինների շարքում է Պետգույքի կառավարման վարչությունն աճուրդի է հանել պետա­կան կառավարչական հիմնարկին ամրացված ավտոմեքենան Կարո Փայլանը Հայաստան այցի առաջին օրը եղել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրում Շավարշ Քոչարյանը կարեւորագույն խնդիր է համարում ցեղասպանությունների ճանաչումն ու բացառումը ՀՀ ԱԺ նախագահը վստահեցնում է՝ որևէ հանգուցալուծում չի կարող գերակա լինել Արցախի ժողովրդի ազատ կամքին Թուրք հովիվն անօրինական հատել է հայ-թուրքական սահմանը. սահմանախախտը ձերբակալված է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan