Թուրքիան սպառնում է ԵՄ-ին չեղյալ համարել փախստականների հարցով համաձայնագիրը

Թուրքիան սպառնում է ԵՄ-ին չեղյալ համարել փախստականների հարցով համաձայնագիրը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն սպառնացել է Եվրամիությանը չեղյալ համարել փախստականներին հետ ընդունման հարցով համաձայնագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

«Եվրամիությունը մեր հետ խաղ է անում: Սակայն մեր համբերությունն անսահման չէ: Եթե վիզայի ազատականացում չլինի, քայլեր կձեռնարկենք փախստականների համաձայնագրի առնչությամբ»,- հայտարարել է Չավուշօղլուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում