Ապարանում նռնակ և 45 փամփուշտ է հայտնաբերվել

Ոստիկանության Ապարանի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրի հարևանությամբ զինամթերք է թողել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է «ՌԳԴ-5» տիպի 1 նռնակ՝ պայթուցիչով, և ինքնաձիգի տարբեր տրամաչափի 45 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում