Մոսկվան պատրաստ է օգնել ՄԱԿ-ին՝ համակարգելու ջանքերը Սիրիայի «չորս զամբյուղների» շուրջ. Լավրով

Ռուսաստանը պատրաստ է ժանդակել սիրիական հակամարտության քաղաքական կարգավորմանը եւ օգնել ՄԱԿ-ին՝ իրացնելու Սիրիայի հետ կապված «չորս զամբյուղները»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի հետ մարտի 22-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը:

«Մենք գնահատում ենք Աստանայում բանակցությունների փուլի ավարտից անմիջապես հետո եւ Ժնեւում միջսիրիական կոնսուլտացիաների մեկնարկից մեկ օր առաջ հանդիպելու այս հնարավորությունը: Սա կարեւոր պահ է»,-ասել է նա:

«Մենք կօգնենք ձեզ՝ համակարգելու ջանքերը այն «չորս զամբյուղների» շուրջ, որոնք ներառում են սահմանադրության, կառավարման, ընտրությունների եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցերը»,-նշել է ՌԴ ԱԳ նախարարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում