Սիրիայի շուրջ բանակցությունների 5-րդ փուլը լինելու է առանց պատրանքների և անիրական սպասումների. Մոսկվա

Սիրիական խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների 5-րդ փուլը մեկնարկելու է մարտի 23-ին Ժնևում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ն:

Սիրիայի կառավարական ուժերը մարտի 19-ին հատուկ գործողություններ են իրականացրել զինյալների դեմ Դամասկոսի արևելքում և այս ամենի ֆոնին Ժնևում կայանալիք բանակցությունների ժամանակ քայեր են ձեռնարկվելու կողմերին երկխոսության դաշտ բերելու ուղղությամբ և քննարկումներ են լինելու սահմանադրական նախագծի վերաբերյալ:

Պաշտոնական Մոսկվան հայտնել է, որ մեծ ակնկալիքներ չունի բանակցությունների այս հերթական փուլից, սակայն կոչ է արել Սիրիայի կառավարական կողմին և ընդդիմադիրներին քայլեր ձեռնարկել խնդիրների քաղաքական կարգավորման ուղղությամբ:

«Սիրիական խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների 5-րդ փուլը լինելու է առանց պատրանքների և անիրական սպասումների»,– նշել է ռուսական կողմը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում