«Ժամանակ». ՀՀԿ-ի ընտրակաշառքի խոստումների թվերը նվազում են

«Ժամանակ»-ը գրել է. «Որքան մոտենում է ընտրության օրը, ՀՀԿ-ի ընտրակաշառքի խոստումների թվերը նվազում են։ Մարզերում ընտրակաշառքի խոստումները 15 հազար դրամից իջեցվել են 4 հազարի։ Երևանում էլ միտումները սկսել են իջնել։ Ամենափողատեր Սամվել Ալեքսանյանը, Տարոն Մարգարյանը, վերջինիս փեսա Ռոբերտ Սարգսյանը, Արտակ Սարգսյանը ներքին պայմանավորվածություններ են ձեռք բերել, որ գումարը պակասեցնեն։ Ավելին, շտաբների պետերին նախապես փողեր են խոստացել, սակայն հիմա հրաժարվում են նաև այդ փողերը տալ։ Միևնույն ժամանակ մարդիկ ռեալ փող են սպասում թեկնածուներից»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում