Ռուսաստանի գործերի հավատարմատարը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ
23/03/2017 14:02
Նմանատիպ
Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության գործերի հավատարմատարը կանչվել է այդ երկրի Արտաքին գործերի նախարարություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Հուսեյն Մուֆթուօղլուն:
PYD վերահսկողության տակ գտնվող տարածքից արձակված կրակոցից թուրք զինվորի մահանալու առնչությամբ Թուրքիայի ԱԳՆ-ն Ռուսաստանին հորդորել է քայլ ձեռնարկել իր տարածքում PYD գրասենյակը փակելու ուղղությամբ:
Բացի այդ, պաշտոնական Անկարան իր դժգոհությունն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ ռուս զինվորները լուսանկարվել են PYD-ն ներկայացնող քրդերի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում