Մարին լե Պենը հորդորել է աշխարհը փրկել «գլոբալիզմից եւ իսլամական ֆունդամենտալիզմից»

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը, որը ժամանել է Ռուսաստան, հայտարարել է, թե աշխարհին երկու գլխավոր վտանգ է սպառնում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին: 

«Այս նոր աշխարհը, որն այժմ ծնվում է մեր աչքի առաջ, արդեն բախվում է երկու վիթխարի, խոշորագույն մարտահրավերների՝ գլոբալիզմին եւ իսլամական ֆունդամենտալիզմին»,-ասել է լե Պենը մարտի 24-ին Մոսկվայում Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի անդամների հետ կայացած հանդիպմանը:

Նա հավելել է, որ իսլամական արմատականությունը խաղաղությանն ու անվտանգությանը հարվածներ է հասցնում ահաբեկչական գործողությունների միջոցով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում