Օզդեմիրը հորդորել է դեմ քվեարկել Թուրքիայի սահմանադրական փոփոխություններին

Գերմաիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը հորդորել է գերմանաբնակ թուրքերին ապրիլի 16-ին «ոչ» քվեարկել Թուրքիայի սահմանադրական հանրաքվեում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Demkrathaber.net-ը:

«Նախագահ Էրդողանն իրեն ներկայացնում է որպես «փրկիչ», սական իրականում անգամ Եվրոպայի հետ բախման մեջ է»,- նշել է Օզդեմիրը:

Նա ընդգծել է, որ Թուրքիայում տիրող վախի մթնոլորտը հասել է արդեն Գերմանիա: «Մի վախեցեք, գնացեք քվեարկելու: Մենք` որպես Կանաչների կուսակցություն, ձեր կողքին ենք»,– հայտարարել է Օզդեմիրը` նշելով, որ իրենք եղել են ու շարունակում են մնալ Եվրամիությանը ժամանակակից ու ժողովրդավար Թուրքիայի անդամակցության կողմնակցի դերում:

«Մենք մշտապես անկախ, տնտեսապես հզոր, բոլոր քաղաքացիներ համար նախատեսված Թուրքիա ենք ցանկացել: Սունի, ալևի, թուրք, քուրդ, թե հայ, Էրդողանի կողմից, թե նրան դեմ` երազել ենք հզոր մի Թուրքիա, որին կհարգի ողջ աշխարհը: Այս ամենը հնարավոր է միայն ժողովրդավարության, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի, մտքի և մամուլի ազատության դեպքում: Խնդրում եմ, «ոչ» ասեք Էրդողանի սահմանադրական փոփոխություններին: Աջակցեք Թուրքիայի ապագային, Թուրքիայի և Եվրոպայի խաղաղ համակեցությանը»,– ասել է Կանաչների կուսակցության համանախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում