Բրիտանացի ահաբեկիչ Խալիդ Մասուդի կինն ու մայրը դատապարտել են նրա գործողությունները

Բրիտանացի ահաբեկիչ Խալիդ Մասուդի կինն ու մայրը դատապարտել են նրա գործողությունները, որոնք Լոնդոնի Վեսթմինսթերյան կամրջին մարդկանց մահվան հագեցրեցին նրա վարած ավտոմոբիլով անցորդներին վրաերթի ենթարկելու հետեւանքով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

«Ես վշտացած ու ցնցված եմ այն բանից, ինչ արեց Հալիդը: Լիովին դատապարտում եմ նրա գործողությունները եւ ցավակցություն եմ հայտնում զոհերի ընտանիքներին, որոնք մահացել են, եւ շուտափույթ ապաքինում են մաղթում բոլոր տուժածներին»,- մեջբերում է The Sun թերթը Ռոհա Հիդարի՝ Մասուդի կնոջ խոսքը:

Թերթը հրապարակել է նաեւ ահաբեկչի մոր՝ Ջանեթ Այայոյի հայտարարությունը. «Ես խորապես ցնցված եմ, վշտացած եւ անզգայության մեջ եմ որդուս գործողությունների պատճառով, որոնք Վեսթմինսթերում հանգեցրին անմեղ մարդկանց մահվան եւ վիրավորումների»:

Մարտի 22-ին ավտոմեքենան, որի ղեկին գտնվում էր ահաբեկիչը, Լոնդոնի Վեսթմինսթերյան կամրջին վրաերթի է ենթարկել անցորդների եւ երեք ոստիկանների: Վարորդը մեքենան լքել է բրիտանական խորհրդարանի շենքի մոտ, իսկ այնուհետեւ դանակը ձեռքին նետվել ոստիկանի վրա եւ փորձել է ներխուժել խորհրդարան, բայց գնդակահարվել է իրավակարգի պահապանների կողմից:

Արտակարգ պատահարի հետեւանքով զոհվել է չորս մարդ, տուժածների թիվը հասնում է մի քանի տասնյակի:

Սքոթլանդ-Յարդը միջադեպը որակել է որպես ահաբեկչական գործողություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում