Ձկան եւ ձկնամթերքի վերաբերյալ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ կմտնի 2017-ի սեպտեմբերի 1-ից

Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգը ձկան եւ ձկնամթերքի վերաբերյալ (040/2016) ուժի մեջ կմտնի 2017-ի սեպտեմբերի 1-ից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հաղորդում է belta.by-ն:

Համապատասխան տեղեկությունը տեղադրվել է Բելառուսի ստանդարտավորման պետական կոմիտեի կայքում:

Տվյալ տեխնիկական կանոնակարգը սահմանում է պարենային ձկնամթերքի անվտանգության պարտադիր պահանջները եւ դրանց հետ կապված արտադրության, պահպանման, փոխադրման, իրացման եւ ուտիլիզացման, ինչպես նաեւ փաթեթավորման ու պիտակավորման պահանջները:

ԵԱՏՄ 040/2016 տեխնիկական կանոնակարգը տարածվում է միության տարածքում շրջանառվող ձկնամթերքի վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում