Գերմանիայի դատախազությունը հետաքննում է Թուրքիայի հետախուզության լրտեսական գործունեության մասին տեղեկությունները

Գերմանիայի դաշնային դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության կողմից Գերմանիայի տարածքում գյուլենականներին լրտեսելու մասին մեղադրանքների առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:

Դատախազության խոսնակը հայտնել է, որ հետաքննության հաջողությունը կախված է գերմանական հետախուզական ծառայության կողմից իրենց տրամադրվելիք տեղեկություններից:

Թուրքական կողմից Գերմանիայում հետախուզական գործունեություն ծավալելու մասին լուրերը խստորեն դատապարտել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեյզյերը: «Գերմանական հողում լրտեսական գործունեությունը հանցանք է և դրա նկատմամբ աչք փակել հնարավոր չէ»,– հայտարարել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում