Թուրքական «Անադոլու» գործակալության ութ աշխատակից է ձերբակալվել

Թուրքիայում հայտնի «Անադոլու» լրատվական գործակալության ութ լրագրողներ ձերբակալվել են գյուլենականների հետ առնչություն ունենալու հիմնավորմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken գործակալությունը:

Ձերբակալված լրագրողները մեղադրվում են գյուլենականների հաղորդակցման գաղտնի ցանցից` ByLock-ից օգտվելու մեջ: Նրանց մեջ է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Նևշեհիր կատարած այցը լուսաբանող լրագրողը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում