Times.am | Քարոզարշավի յուրահատկություններից մեկն այն է, որ այն ընթանում է միաժամանակ մի քանի հարթակներում
AM | RU
USD
EUR
RUB

Քարոզարշավի յուրահատկություններից մեկն այն է, որ այն ընթանում է միաժամանակ մի քանի հարթակներում

 
 

Մինչ խորհրդարանական ընտրությունների մեկնարկը մնացել են հաշված օրեր: Ընտրարշավին մասնակցող քաղաքական ուժերը գործի են դնում բոլոր հնարավոր միջոցները ժողովրդի համակրանքն ու վստահությունը շահելու համար: Ինչպե՞ս են փորձում առանձնանալ մրցակից քաղաքական կուսակցություններն ու դաշինքները քարոզարշավի ընթացքում, և որքանո՞վ են արդյունավետ համարվում նրանց կողմից գործադրված ջանքերը:

Նախընտրական քարոզարշավի յուրահատկություններից մեկն այն է, որ այն ընթանում է միաժամանակ մի քանի հարթակներում: Բացի ավանդական դարձած միջոցներից, ժողովրդի հետ հանդիպումներ կազմակերպելուց, հեռուստաեթերով և ռադիոյով ելույթ ունենալուց, ուժերն իրենց նախապատվությունը տալիս են համացանցին՝ ի դեմս Facebook սոցիալական ցանցի:

«Փոփոխությունների խորհրդանիշ»

Իշխող կուսակցությունն ի սկզբանե առաջնություն է տվել երիտասարդ դեմքերին, որոնք կազմել են երկրում նոր ձևավորված կառավարությունը: Ֆինանսական մեծ ռեսուրսներ են ծախսվել համացանցում բազմաթիվ քարոզչական հոլովակներ տարածելու նպատակով: Մեծ աղմուկ բարձրացրեց «Ռեինկարնացիա» խմբի «Փոխենք աշխարհը» երգի տեսահոլովակը՝ Կարեն Կարապետյանի մասնակցությամբ, որում ներգրավված էին նաև երիտասարդ սերնդի ներկայացուցիչները: Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ում առանցքային տեղ է գրավում: Վերջինս երկրում կատարվելիք «փոփոխությունների խորհրդանիշ» է դարձել և իրեն հատուկ խարիզմայի, շփման մեջ անմիջականության շնորհիվ բարձրացնում է կուսակցության վերկանիշը: Մյուս կողմից բացասական կերպով իր ազդեցությունը կարող է ունենալ ժողովրդի սերն ու հարգանքը վայելող «հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի մահը, որում հասարակության լայն շրջանակները մեղադրում են իշխանություններին:

Ծառուկյանը՝ իշխող կուսակցության գլխավոր մրցակից

Ընտրությունների արդյունքում երկրորդ ուժ դառնալու ամբիցիաներ է դրսևորում Ծառուկյան դաշինքը: Դաշինքի նմանատիպ վարկանիշը առաջնահերթ պայմանավորված է ժողովրդի շրջանում ձևավորված Գագիկ Ծառուկյանի համբավով: Ժողովրդի «ծոցից» դուրս եկած Ծառուկյանին ընդունում են որպես բարերարի, որն օժանդակում է կարիքի մեջ գտնվող քաղաքացիներին: «Ծառուկյան» դաշինքը լայնորեն օգտագործում է նաև բավարար ֆինանսական միջոցներ՝ քարոզարշավն իրականացնելու համար: Դրա առանցքային մասն են կազմում Ծառուկյանի ելույթները: Դաշինքի շարքերում կան նաև հեղինակություն վայելող ու կշիռ ունեցող մի շարք մարդիկ:

Այլընտրանքային քաղաքական ուժեր

Նոր տեխնոլոգիաներ է փորձում օգտագործել «Ելք» դաշինքը՝ պնդելով, որ երկրում ստեղծված դժվարին իրավիճակից «ելք» կա: Ի տարբերություն մեծ թվով ուժերի, որոնք ակնհայտ ռուսամետ ուղեծրում են, «Ելքը»-ը փորձում է հանդես գալ առավել լիբերալ դիրքերից և ներկայանում է որպես արևմտամետ այլընտրանքային քաղաքական ուժ: Նույն դաշտում է դիրքավորվել նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որը իր ծրագրում շեշտը դնում է արտաքին քաղաքականության վրա և երկրի ապագան տեսնում է միմիայն ԵԱՏՄ-ի կազմից դուրս: «Ազատ դեմոկրատները» լայնորեն օգտագործում են նաև գովազդը համացանցում:

Կարևոր շեշտադրումներ, իշխանությունից ընդդիմություն

ՀՅԴ-ն ավանդական գործիքներ է օգտագործում և փորձում է պահպանել իր արդեն իսկ կայուն ընտրազանգվածը: «Հայ ազգային կոնգրես – Հայաստանի ժողովրդական կուսակցություն» բլոկն իր նախընտրական քարոզարշավի հիմնական շեշտադրումը դնում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցի վրա՝ զիջումների գնալու ճանապարհով, որն ուղղված է հասարակության փոքր հատվածներին: «Օհանյան-Ռաֆֆի-Օսկանյան» բլոկը մարդկանց մեջ որոշակի թերահավատություն է առաջացնում: Իշխանությունից դեպի ընդդիմություն. Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը երկար ժամանակ կազմել են իշխող համակարգի մի մասը: Մարդկանց մոտ մի շարք հարցեր են ծագում, ինչպես օրինակ՝ «Այդ ինչպե՞ս իշխանությանը պաշտպանող, պաշտպանության նախարարի պաշտոնից զրկված Սեյրան Օհանյանը գրեթե մեկ տարի հետո անցավ ընդդիմության շարքերը»:

Բաղդասարյանի հեքիաթները և աութսայդեր կոմունիստները

«Հայկական վերածնունդը», ի դեմս Արթուր Բաղդասարյանի, կարող է նվազագույն տեղ զբաղեցնել խորհրդարանում, բայց ոչ ավելին: Կուսակցության կողմից առաջարկվող հեքիաթային փոփոխությունները երկրի տարբեր ոլորտներում վաղ թե ուշ ձանձրացնում են մարդկանց և աստիճանաբար նվազեցնում կուսակցության ընտրազանգվածը:

Դե իսկ խորհրդարան անցնելու ամենաքիչ շանսերն ունի Կոմունիստական կուսակցությունը: Կոմունիստները համարվում են ցակնհայտ աութսայդեր, քանի որ, ինչպես մնացած քաղաքական ուժերը, չեն փորձում օգտագործել մի շարք ռեսուրսներ, որոնցով կներկայանան հանրությանը. չունեն ճանաչված դեմքեր և որևէ այլ միջոց նոր սերնդին գրավելու համար:

Թե ինչպիսին կլինեն ընտրությունների արդյունքները, կերևա ապրիլի 2-ից հետո:

Հիշեցնենք, որ ըստ Կենտրոնական ընտրական հանջնաժողովի՝ ընդհանուր առմամբ առաջադրվել է 1539 պատգամավորության թեկնածու: Փոփոխված Սահմանադրությամբ խորհրդարանը նվազագույնը 101 պատգամավոր է ունենալու, ևս չորս տեղ հատկացվելու է ազգային փոքրամասնություններին, սակայն, կախված այն հանգամանքից, թե ընտրությունները քանի փուլով կընթանան, խորհրդարանի տեղերի քանակը կարող է հասնել 180-ի:

Թամարա ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Հայաստան ՀՀԿ-ում Քոչարյանի հետ համագործակցության տրամադրությունները «դրական են». Շարմազանով «Հակառակորդի ձախողված հարձակման փորձերը ցույց են տալիս ՊԲ-ի պատրաստվածության բարձր աստիճանը». Դավիթ Բաբայան Եղանակը ցրտելու է Ժամկետային զինծառայողներն արդեն ունեն բջջային հեռախոսներից օգտվելու հնարավորություն՝ ըստ կանոնակարգի. Արծրուն Հովհաննիսյան Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացվել է երկու ամսով ՊԲ դիրքապահները կանխել են հակառակորդի 15 հոգանոց խմբի հարձակման փորձը Պետդեպում նշել են Թրամփի՝ Իրանի հետ երկխոսության մեջ մտնելու պայմանները Չինական Psearcher պարբերականը Հայաստանի մասին հատուկ թողարկում է պատրաստել Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանը հատած Գվինեայի քաղաքացու Հայ բարերարները շարունակում են աջակցել Արցախի զարգացմանը Կասպից «սահմանադրություն». ի՞նչն է մտահոգում Հայաստանին 100 օրում մենք լուծել ենք մեր հիմնական խնդիրը. վարչապետ Անահիտ Ֆարմանյանի մեղադրանքը և նրան կալանավորելու որոշումը իրավական հիմքեր չունեն. Փաստաբանների հայտարարությունը Մարտի 1-ի գործով հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը. ՀՔԾ պետ Պատրաստվում ենք ապահովել ՀՀ-ի կողմից Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման լավագույն որակը. Զոհրաբ Մնացականյան Կառավարությունը կրճատեց Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը Ռոբերտ Մակարյանն ազատվել է գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից ՀՀ նախագահի հրամանագրով Նորայր Յոլչյանն ազատվել է ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից Յուրի Խաչատուրովը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է. պաշտպան Ինձ հետապնդելու միակ պատճառը ազգանունս է, որով միայն հպարտանում եմ. Անահիտ Ֆարմանյան ՀՀ նախագահը Օլեգ Եսայանին հետ է կանչել Բելառուսում Հայաստանի դեսպանի պաշտոնից ՀԱՊԿ բարձրագույն մարմնում Հայաստանը կներկայացնի վարչապետը Ոստիկանությանը հայտնի է կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբի մասին ահազանգողի ինքնությունը Կառավարության 3-րդ մասնաշենքից աշխատակիցներին տարհանել են ռումբի մասին ահազանգից հետո. ԱԻՆ-ը վտանգավոր ոչինչ չի հայտնաբերել Զիդանը կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների կեցությունն ապահովելու համար կառավարությունը կհատկացնի անհրաժեշտ միջոցներ Ռումբի մասին ահազանգ՝ Կառավարության շենքերից մեկում. ուղիղ Լիոնել Մեսին այս տարի չի հրավիրվի Արգենտինայի ազգային հավաքական Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի նախագահին Վարդան Բոստանջյանի պատգամավորական մանդատը փոխանցվեց Այծեմնիկ Օհանյանին Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ միացյալ շտաբի ներկայացուցիչների հերթական խորհրդակցությունը Մինսկում տեղի է ունենալու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր նիստ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը Հայաստանում չկա որևէ ուժ, որ ի վիճակի կլինի կանգնել ժողովրդի իշխանության առաջ. Նիկոլ Փաշինյան Լարիսա Ալավերդյանի կարծիքով, Ռոբերտ Քոչարյանին կալանավորելիս շտապել էին Հայաստանում օդի ջերմաստիճանը օգոստոսի 16-17-ին կբարձրանա Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը տեղի չունեցավ Բողոքի ակցիայի մասնակիցները ներխուժեցին սրահ, որտեղ պետք է կայանա Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը Մեկնարկում է Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը. ուղիղ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan