«Ժամանակ». Արթուր Բաղդասարյանը նշանակվելու է ՍԴ նախագահ

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արթուր Բաղդասարյանի գլխավորած ՀՎԿ ԱԺ անցնել-չանցնելու եզրագծին է։ Եթե Սերժ Սարգսյանին հաջողվի այս կուսակցությանն անցկացնել ԱԺ, Արթուր Բաղդասարյանը, միևնույն է, անգործ չի մնա։ Եթե կուսակցությունը չհաղթահարի անցողիկ շեմը, Արթուր Բաղդասարյանը կարևոր պաշտոն է ստանձնելու։

«Ըստ իշխանական որոշ շրջանակների՝ Արթուր Բաղդասարյանը կարող է նշանակվել ՍԴ նախագահ։ Հաջորդ տարի, ըստ Սահմանադրական դատարանի մասին օրենքի պահանջի (ըստ որի դատավորը կրող է պաշտոնավարել մինչև 70 տարեկանը)՝ լրանում է Գագիկ Հարությունյանի 70-ամյակը»,-հավելել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում