«Հայկական ժամանակ». Հովիկ Աբրահամյանի որդին կհրաժարվի Արտաշատի քաղաքապետի պաշտոնից

«Հայկական ժամանակ»-ը գրել է, որ կիրակի օրը տեղի ունեցած ԱԺ ընտրություններում ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով Արարատի մարզում ստացել է մոտ 34,5 հազար ձայն:

«Արգամ Աբրահամյանն, ամենայն հավանականությամբ, կհրաժարվի Արտաշատի քաղաքապետի պաշտոնից և կվերցնի պատգամավորի մանդատը: Արտաշատում նա քաղաքապետ է դարձել 2015 թվականի հուլիսին և նրա պաշտոնավարմանը մնացել է մոտ 2 տարի: Մինչդեռ մանդատ վերցնելով՝ Արգամ Աբրահամյանը կարող է առաջիկա հինգ տարիներին պատգամավոր լինել: Հատկապես, որ 2019 թվականին՝ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո, նա դժվար թե նորից Արտաշատում քաղաքապետ դառնա, իսկ «Ծառուկյան» դաշինքն էլ իշխանության մաս չի կազմում»:

Թերթին չի հաջողվել Արտաշատի քաղաքապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ ո՛չ «Ծառուկյան» դաշինքից, ո՛չ Արգամ Աբրահամյանից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում