ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանն անօրինականորեն հատելու փորձերի թիվը հասել է 17-ամյա նվազագույնին

ԱՄՆ-ի մաքսային ծառայության աշխատակիցները ձերբակալել շուրջ 16,6 հազար մարդու, որոնք 2017 թվականի մարտին փորձել են անօրինականորեն հատել մեքսիկա-ամերիկյան սահմանը, ինչը 30 տոկոսով պակաս է, քան նախորդ ամսին եւ 64 տոկոսով պակաս, քան 2016 թվականի մարտին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին ապրիլի 6-ին հայտնել է ԱՄՆ-ի մաքսային եւ սահմանային հսկողության բյուրոյի կայքը: 

Այսպիսով, այս տարվա մարտին ԱՄՆ-ի հարավարեւմտյան սահմանն անօրինականորեն հատելու փորձերի թիվը հասել է 2000 թվականից ի վեր ամենացածր մակարդակին:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով արգելապատի կառուցումն սկսելու մասին: Նախօրյակին ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար Ջոն Քելին պատմել է, թե ինչ տեսք է ունենալու այդ պատը: Նրա խոսքով՝ այն համատարած չի լինելու. արգելապատն իրենից ներկայացնելու է ցանկապատերի, էլեկտրոնային սարքերի, դիտանոցների եւ որմնակոնստրուկցիաների համադրություն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում