Հայաստանի ռուսական ռազմակայանի հրետանավորները վարժանքներ են սկսել «Գրադի» կիրառմամբ

Հայաստանի ռուսական ռազմակայանի հրետանավորները վարժանքներ են սկսել «Գրադի» կիրառմամբ

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի հրետանային ստորաբաժանումների զինծառայողները «Ալագյազ» բարձրլեռնային զինափորձարանում վարժական հրաձգություն են սկսել ուսուցման ձմեռային շրջանից հետո ստուգարքի հանձնմանը նախապատրաստվելու շրջանակներում: 

Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ընդամենը պարապմունքներին ներգրավված են հարյուրից ավելի զինծառայողներ, ինչպես նաեւ շուրջ 30 միավոր ռազմական տեխնիկա:

Մարտական հրաձգությունների սկսելուն նախորդած երեք օրվա ընթացքում ծովի մակերեւույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա հրետանավորները զենքի տեխնիկական սպասարկման միջոցառումներ են անցկացրել:

Մարտական հրաձգության ընթացքում զինծառայողները պայմանական հակառակորդի թիրախները խոցել են համազարկային կրակի ԲՄ-21 «Գրադ» ռեակտիվ համակարգերից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում