«Ժողովուրդ». Ռուսական թանկ սերմացուի փոխարեն կարելի է Գյումրից էժան սերմացու ձեռք բերել

«Ժողովուրդ». Ռուսական թանկ սերմացուի փոխարեն կարելի է Գյումրից էժան սերմացու ձեռք բերել

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գյումրիի սելեկցիոն կայանի տնօրեն Ռուբիկ Կարախանյանը ուշագրավ տեղեկություններ է հայտնել։

«Բանն այն է, որ Գյումրիի սելեկցիոն կայանից հնարավոր է սերմացուն ձեռք բերել 170-180 դրամով, մինչդեռ սերմացուն ներկրվում է ՌԴ-ից կրկնակի թանկ գնով՝ 290-300 դրամով։ Դեռ ավելին՝ պետությունն էլ սուբսիդավորում է ՌԴ-ից ներկրված սերմացուի գնի կեսը՝ այդ նպատակով ծախսելով միլիոնավոր դրամներ։ Համաձայնեք անբարեխիղճ մոտեցում, քանի որ կարելի է օգտագործել Հայաստանի երկրորդ քաղաքում առկա սելեկցիոն կայանի հնարավորություններն ու լուրջ գումարներ տնտեսել։

«Ժողովուրդ»-ը տեղեկացել է ԳՆ-ից միայն այս տարվա գարնանացանի աշխատանքների կատարման համար 587 մլն դրամից չափով 7170 տոննա սերմ է ներմուծվել, որից մոտ 280 մլն դրամը սուբսիդավորվել է պետության կողմից»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում