Վահրամ Շաինյանն ու Պյոտր Սվիտալսկին քննարկել են ընտրախախտումների վերաբերյալ գործերի ընթացքը

Վահրամ Շաինյանն ու Պյոտր Սվիտալսկին քննարկել են ընտրախախտումների վերաբերյալ գործերի ընթացքը

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանն ապրիլի 14-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ընտրախախտումների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու, այդ թվում` հետընտրական գործընթացներին առնչվող հարցեր, մասնավորապես Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին հետաքրքրվել է 2017թ.-ի ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ արձանագրված ընտրախախտումների և դրանց առնչվող նյութերի ու քրեական գործերի նախաքնն ության ընթացքից:

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը դեսպանին տեղեկացրել է, որ Հատուկ քննչական ծառայության վարույթում ընտրախախտումների վերաբերյալ ներկայում քննվող քրեական գործերն ու նախապատրաստվող նյութերը վերաբերում են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնագիտական գործունեությանը, ինչպես նաև ընտրական հանձնաժողովների և դիտորդների աշխատանքները խոչընդոտելու դեպքերին:

Պյոտր Սվիտալսկին նաև կարևորել է հասարակության շրջանում իրավապահ համակարգի նկատմամբ վստահության ձևավորումն ու ամրապնդումը` միաժամանակ նշելով, որ Եվրոպական միությունը պատրաստ է իր օգնությունն ու աջակցությունը ցուցաբերել այդ հարցում: Վահրամ Շահինյանն էլ փաստել է, որ Հատուկ քննչական ծառայության գործունեության թափանցիկության և վստահության ամրապնդման նպատակով` ծառայության ղեկավարության կողմից գործուն միջոցներ են ձեռնարկվում քննչական կառույցի աշխատանքի արդյունքները հանրությանն առավել ընդգրկուն և օպերատիվ ներկայացնելու ուղղությամբ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում