«Ժողովուրդ». ՀՀԿ-ում դեռևս չեն որոշել՝ ով է լինելու նոր խորհրդարանի խոսնակը

«Ժողովուրդ». ՀՀԿ-ում դեռևս չեն որոշել՝ ով է լինելու նոր խորհրդարանի խոսնակը

ՀՀԿ-ում դեռևս որոշում չեն կայացրել, թե ով է լինելու նոր խորհրդարանի խոսնակը: Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ԱԺ նախագահի, ինչպես նաև ԱԺ փոխնախագահների, խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահների հարցն այս օրերին Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի քննարկումների թեման է: Նրանցից յուրաքանչյուրը իր համար ցանկալի թեկնածուներ է առաջարկում, ու դեռևս վերջնական համաձայնության չեն եկել այդ հարցում: Մեկը պնդում է, որ ԱԺ լավագույն նախագահ կլինի ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, մյուսը ասում է, թե Էդուարդ Շարմազանովը երիտասարդ է, լավ կլինի՝ նա լինի:

«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ դեռևս վերջնական որոշում չկա նոր կառավարության կազմի վերաբերյալ: Ըստ թերթի տեղեկությունների, Կարեն Կարապետյանը ցանկանում է որոշակի փոփոխություններ կատարել նաև նախարարների իր թիմում, և այս առումով որոշակի անակնկալներ են սպասվում: ՀՀԿ-ում վերջնական որոշում չի կայացվել նաև, թե ՀՀԿ պատգամավորի թեկնածուներից ովքեր են գնալու խորհրդարան, ովքեր՝ ոչ: Իշխող կուսակցության ներսում այս անորոշությունն էլ պատճառ է դարձել մթնոլորտի լարման և անհաշտ պայքարի: Եվ իրենց համար դեպի խորհրդարան ճանապարհը ՀՀԿ-ականները փորձում են հարթել մյուսներին սևացնելու, նրանց «տակը փորելու» մեթոդներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում