Սեւան թափվող գետերի ելքերը սկսել են կտրուկ ավելանալ

Սեւան թափվող գետերի ելքերը սկսել են կտրուկ ավելանալ

2017թ-ի ապրիլի երկրորդ կեսերից սկսել են էականորեն ավելանալ Սեւան թափվող գետերի ելքերը, որոնք առավել նկատելի են ամենաջրառատ համարվող Արգիճի, Մասրիկ եւ Գավառագետ գետերում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, ապրիլի 17-ի դրությամբ Արգիճի գետի ելքը կազմել է 30,8 խորանարդ մետր վայրկյան՝ ապրիլի 5-ին գրանցված 3,84 խորանարդ մետր վայրկյանի դիմաց, Մասրիկի ելքը՝ 9,86 խմ. վայրկյան՝ 4.36 խմ. վայրկյանի դիմաց եւ Գավառագետի ելքը՝ 9.64 խմ. վայրկյան՝ 4.88 խմ. վայրկյանի դիմաց: Ավելի քան 9 անգամ ավելացել է Արգիճի գետի ելքը, որտեղ գարնանային վարարումները համեմատաբար ավելի վաղ են սկսվել: 2017 թվականի ապրիլի 17-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 61 սանտիմետր բարձրության վրա, որը 23 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից:

Ապրիլի 5-ի համեմատ արդեն լճի մակարդակը բարձրացել է 8 սանտիմետրով: Արփա-Սեւան թունելային ջրատարով այս տարի արդեն Սեւանա լիճ է տեղափոխվել 11 միլիոն 91 հազար խորանարդ մետր ջուր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում