Մերկելն իր ժողովրդականությամբ կանցլերի պաշտոնի թեկնածու Շուլցին գերազանցում Է 15 տոկոսով. հարցում

Մերկելն իր ժողովրդականությամբ կանցլերի պաշտոնի թեկնածու Շուլցին գերազանցում Է 15 տոկոսով. հարցում

Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելն իր ժողովրդականությամբ 15 տոկոսով գերազանցում Է դաշնային կանցլերի պաշտոնի թեկնածու Եվրախորհրդարանի նախկին ղեկավար Մարտին Շուլցին: Այդ մասին վկայում են այն հարցման արդյունքները, որը Forsa սոցիոլոգիական հետազոտությունների ինստիտուտն անցկացրել Է Stern հանդեսի եւ RTL հեռուստառադիոընկերության պատվերով:

Գերմանիայում Բունդեսթագի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 24-ին: Դրանց արդյունքներով ձեւավորվելու Է կառավարությունը եւ հայտարարվելու Է կանցլերը (կառավարության ղեկավարը):

Արդյունքների համաձայն, Մերկելի օգտին պատրաստ Է քվեարկել հարցվածների 44 տոկոսն այն դեպքում, երբ Շուլցի օգտին՝ 29 տոկոսը: Շուլցի ժողովրդականությունը 30 տոկոսային կետից ցած Է ընկել նրա թեկնածության առաջադրումից ի վեր առաջին անգամ:

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ)՝ Շուլցի գլխավորությամբ, հավաքում Է ձայների 30 տոկոսը, ՔԴՄ/ՔՍՄ կուսակցական դաշինքը՝ Մերկելի գլխավորությամբ՝ 36 տոկոսը: «Ձախերին» աջակցում Է հարցման մասնակիցների 9 տոկոսը, «Այլընտրանք Գերմանիայի համար» աջ պոպուլիստական կուսակցությանը՝ 8 տոկոսը, Գերմանիայի ազատ ժողովրդավարական կուսակցությանը՝ 6,5 տոկոսը: «Կանաչների» կուսակցության վարկանիշն ընկել Է մինչեւ 15-ամյա նվազագույն եւ կազմել ընդամենը 6 տոկոս:

Հարցումն անցկացվել Է ապրիլի 10-ից մինչեւ 13-ը, դրա մասնակիցներն ընտրվել են պատահականորեն, նրանց թիվը չի նշվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում