Թուրքիայի քրդամետ կուսակցությունը հայց է ներկայացրել ընտրական հանձնաժողովի նախագահի և անդամների դեմ

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը դատական հայց է ներկայացրել` ընդդեմ երկրի բարձրագույն ընտրական հանձնաժողովի նախագահ Սադի Գյուվենի և հանձնաժողովի անդամների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Կուսակցությունը նրանց մեղադրել է պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ: Խմբակցության ղեկավար Ահմեթ Յըլդըրըմը հատկապես ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հանձնաժողովը վավեր է ճանաչել անկնիք քվեները, ինչը դեմ է գործող օրենքներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում