AM | RU
USD
EUR
RUB

Հայոց ցեղասպանության ճանաչումը մարդկության դեմ հանցագործությունները կանխելու քայլ է

Հայոց ցեղասպանության ճանաչման, պահանջատիրության գործընթացը նույն ակտիվությամբ շարունակվում է: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԱՄՆ հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը, շատերը վախենում էին, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո ակտիվությունը կպակասի, սակայն այդպես չեղավ:

«Այսօր մենք տեսնում ենք, թե Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը ինչ մեծ արձագանք է ստանում: Այս ֆիլմին սպասում են ոչ միայն հայերը, այլև բազմաթիվ արտասահմանցիներ: Լուրջ գովազդային արշավ իրականացվեց, հռչակավոր դեմքերի հարցազրույցները շրջանառվեցին, սոցիալական ցանցերում մեծ արձագանք եղավ: Աշխատանքները պետք է շարունակվեն, որ հասարակության ավելի լայն շերտերի հասցվի հայկական հարցը»,- ասաց Արփի Վարդանյանը:

Այսօր աշխարհի 20-ից ավելի երկիր ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանությունը ճանաչած նահանգների թիվը հասել է 45-ի: Արփի Վարդանյանը նշեց, որ այդ աշխատանքը շարունակվում է:

«Նախորդ տարիներին իրականացված աշխատանքը ցույց տվեց, որ Հայոց ցեղասպանության հարցը դարձել է մարդկության համար կարևոր: ԱՄՆ-ում այն դարձել է օրակարգային խնդիր, բոլորը դա գիտեն, պահանջում են, որ պետության կողմից ճանաչվի Հայոց ցեղասպանությունը: Բոլորս պարտավոր ենք փորձել գտնել նոր ձևեր, որ այս հարցը կարողանանք հասցնել շատերին: Պետք է տեղ հասնի այն միտքը, որ Հայոց ցեղասպանությունը քաղաքականության խնդիր չէ: Անհրաժեշտ է հասկանալ, որ որքան էլ դժվար լինի, միևնույն է, այն պետք է ճանաչվի: Դա համամարդկային խնդիր է, մարդկության դեմ հանցագործությունները կանխելու քայլ է: Այս հարցը միշտ պետք է մնա մեր օրակարգում, պատմությունը չպետք է մոռացվի»,-ասաց Արփի Վարդանյանը:

Ինչ վերաբերում է իրականացվող ջանքերի բավարար լինելուն, ապա Արփի Վարդանյանը նշեց, որ դրանք երբեք էլ բավարար չեն, միշտ անելու բան կա: Ըստ նրա` այն, ինչ անում է թուրքական լոբբին, միշտ պետք է հայերին հիշեցնի ավելի լավ աշխատելու մասին:

«Ես ուզում եմ նշել, որ ԱՄՆ-ում մեր դեսպանությունը շատ լավ է աշխատում: Միշտ համատեղ քննարկումներ ենք անցկացնում, փորձում ենք հասկանալ, թե ինչ մեթոդներով կարող ենք առաջ շարժվել: Աշխատում ենք անհատ կոնգրեսականների հետ, որպեսզի հայկական հարցերով զբաղվողների թիվը շատ լինի»,-հավելեց նա:

Լրահոս
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են զինված ուժերի կորուստի մասին Դատարան մտնելուց փաստաբանների խուզարկություններն անվտանգության և հասարակական կարգի ապահովման համար են Հայաստանը մեր Հայրենիքն է, մեր տունն է, ես այստեղ ինձ օտար չեմ զգում. սիրիահայ գործարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել է Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետի աշխատանքից ազատման պատճառներին Հայկական բանակն ունի լավագույն ռազմաբժշկական ծառայությունը. Պաշտպանության նախարար Առանց գազաֆիկացման գյուղական համայնքներում նախատեսվում է հիմնել վերականգնվող էներգիայի արտադրություն Այսուհետ նորակոչիկներն անմիջապես հավաքակայանում անցնելու են բանակային սնունդի. Վիգեն Սարգսյան Հայ-իրանական միջկրոնական հանդիպում՝ բնապահպանության թեմայով ՀՀ կառավարության քայլերը համապատասխանում են թրաֆիքինգն արմատախիլ անելու չափորոշիչներին. Պետդեպի զեկույցը Լոս Անջելեսի իրաքահայերի միության ներկայացուցիչներն այցելել են Սփյուռքի նախարարություն Արտահանման ապահովագրության ներդրումը նպաստում է արտահանման ոլորտի զգալի աճին Արամ Սաֆարյանը ցանկանում է խորհրդարանականների եւ քաղհասարակության ներկայացուցիչների ավելի ակտիվ համագործակցություն տեսնել Մեկնարկել են Դամասկոս-Երևան-Դամասկոս երթուղով չվերթները ՀՀ Նախագահն այցելել է «Ռիբոկ» սպորտային ակումբ և «Այ-Փի-Էս-Սի» խորհրդատվական ընկերություն Ադրբեջանը վարձում է լոբբիստական և PR չորս ընկերություններ. Հարութ Սասունյանի հոդվածը Հայաստանը 2018 թվականի ապրիլից հետո համապետական հրամանատարաշտաբային զորավարժություն կանցկացնի Հայաստանի-ԱՄՆ հարաբերությունների հաստատման 25-ամյակին միջոցառում է տեղի ունեցել «Քարնեգի» հաստատությունում Արտակարգ իրավիճակների արձագանքման ոոլորտում ընդլայնվում է հայ-ռուսական համագործակցությունը Հայաստանն ու Արցախը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն են. Շարմազանով Դատախազության համակարգում կոռուպցիոն երևույթները ունենալու են խիստ իրավական հետևանքներ. Արթուր Դավթյան Ադրբեջանական կողմը 8 չհուղարկավորված զոհ ունի Ադրբեջանը թրաֆիքինգի համար տարանցիկ ուղի է հանդիսանում. ԱՄՆ պետդեպարտամենտ Խորհրդարանում արդյունավետ աշխատանքին նպաստում է իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը. Միհրան Հակոբյան ՄԻՊ ներկայացուցչները Ոստիկանության Նոր Նորքի բաժնում են Արևային առաջին համակարգային կայանի կառուցման համար դիմել է երկու տասնյակ ընկերություն Բակո Սահակյանը հանդիպել է Լճաշեն գյուղի ներկայացուցիչների հետ Զբոսաշրջային նպատակային շուկա հանդիսացող երկրների համար Հայաստանը կդյուրացնի վիզային ռեժիմը Արևային կայանի մրցույթին մասնակցելու համար նախարարություն են դիմել 20 ընկերություն Հայաստանի սահմանամերձ համայնքները լինելու են առավել դիմակայուն և պաշտպանված Սիրտ-անոթային հիվանդություններ ունեցողներին խորհուրդ է տրվում ցերեկային շոգ ժամերն անցկացնել պառկած IDeA-ն աջակցում է Շուշիի Վերին մզկիթի վերականգնմանը Ամառային զորացրման ժամանակ յուրաքանչյուր զինվորի հետ կանցկացվեն զորամասի առկա խնդիրների շուրջ հարցումներ Արթուր Դավթյանը խոսել է «ՍԱՍ գրուպ»-ի ժողովի հայտնի ձայնագրության հետ կապված քրեական գործի նախաքննության մասին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում փաստահավաք աշխատանքների վերաբերյալ ՄԻՊ զեկույցը հասանելի է անգլերեն Ազնավուրը նոր համերգներով հանդես կգա Լիբանանում և Ֆրանսիայում Թուրքիայում կանխվել է Էրդողանի կուսակցության պատգամավորի դեմ մահափորձը ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի անդամների նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում. ՀՀ գլխավոր դատախազ Դավիթ Հարությունյանը քաղաքական գործընթացների վերաբերյալ կանխատեսումներ անելը վաղաժամ է համարում Պեդրո Ագրամունտը հեռացվել է ԵԽԽՎ-ում ԵԺԿ քաղաքական խմբից Պաշպանության նախարարությունը բավականին լայն աշխատանքներ է իրականացրել սահմանային համայնքների խնդիրների շուրջ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan