AM | RU | EN
USD
EUR
RUB

Հայոց ցեղասպանությունը խորը հետք է թողել ժամանակակից աշխարհի վրա. Կանադայի ընդդիմության առաջնորդ

Կանադայի պահպանողական կուսակցության ղեկավար և ընդդիմության առաջնորդ Ռոնա Ամբրոուզը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ: «Արմենպրես»-ը ներկայացնում է Ռոնա Ամբրոուզի հայտարարությունն ամբողջությամբ.

«Ամեն տարի ապրիլի 24-ին աշխարհը կանգ է առնում հիշելու այն հայ տղամարդկանց, կանանց և երեխաներին, ովքեր 102 տարի առաջ սոսկալի տառապանքներ են կրել և կյանքեր կորցրել:

Դա հիշատակի, ինչպես նաև խորհելու օր է այն իրադարձությունների մասին, որոնք խորը հետք են թողել ժամանակակից աշխարհի վրա: 2006թ-ի Սթիվեն Հարփերի գլխավորած պահպանողական կառավարության կողմից 1915թ. իրադարձությունները ճանաչվել են որպես ցեղասպանություն: Բացի այդ, Կանադայի Սենատը և Ներկայացուցիչների պալատը ևս ընդունել են բանաձևեր, որոնք այդ իրադարձությունները որակում են որպես ցեղասպանություն:

Ամեն տարի Կանադան և այլ երկրներ օգտագործում են այս տարելիցը գոյություն ունեցող հակամարտությունների վրա լույս սփռելու և ցույց տալու, որ դրանք չեն կարող նման ողբերգական ավարտ ունենալ: Դա անում ենք նաև խաղաղ գոյակցությանն ուղղված գլոբալ ջանքերին աջակցելու համար:

Կանադան պետք է շարունակի մնալ մարդու իրավունքների և ժողովրդավարական ազատությունների հպարտ պաշտպանը, որոնք այսօր վտանգի տակ են: Ահա թե ինչու մենք ուրախ ենք տեսնել, որ Կանադայի հայերը և թուրքերը կարող են միասին աշխատել արդյունավետ հարաբերություններ հաստատելու հարցում: Այս տարելիցին ես և պահպանողականների ողջ խորհրդարանական խումբը միանում են բոլոր կանադացիների հիշողությանը և խրախուսում ենք երկու համայնքների ներկայացուցիչներին բարի կամք դրսևորել և շարունակել հաշտեցմանն ուղղված աշխատանքները»:

Լրահոս
ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 1 Մահացել է ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի հայրը Կիպրոսի Պաֆոս քաղաքում կբացվի Հայոց ցեղասպանությանը նվիրված զբոսայգի Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևին Կամավորական աշխատանքի խթանման համար Հայաստանում ներդրվել են նոր կարգավորումներ ՌԴ ՀՕՊ-ը բերվել է մարտական բարձր պատրաստության Հենրիխ Մխիթարյանն իր մարզաշապիկը նվիրել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին Հռոմի պապը Կահիրեում կոչ է արել մուսուլման առաջնորդներին միավորվել ընդդեմ իսլամիստ զինյալների Ավստրիան իրատեսական չի համարում Թուրքիայի մուտքը ԵՄ Սոցփաթեթի հետ կապված էական փոփոխություններ չեն նախատեսվում Արտեմ Ասատրյանն անդրադարձել է նոր կառավարության կազմում իր ընդգրկվելուն Նոր Ջուղայից սերող Միրմանյանների վերջին իտալահայ ժառանգը Մատենադարանին է փոխանցել բացառիկ ձեռագրեր Արտեմ Ասատրյանն անդրադարձել է նոր կառավարության կազմում իր ընդգրկվելուն Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ. Էրդողանը թուրք ազգայնամոլների խոսքն է կիրառել Կառավարությունում կառուցապատման գործընթացների խթանման վերաբերյալ քննարկումներ են անցկացվել Սահմանամերձ Բաղանիսն Ադրբեջանի կողմից ենթարկվել է տարվա ընթացքում ամենաինտենսիվ գնդակոծության Թուրքիայում արգելափակվել է Wikipedia-ի հասանելիությունը Հայաստանում սեզոնային ալերգիկ հիվանդությունները շատացել են Սոցիալական ոլորտում էլեկտրոնային ծառայությունները թույլ են տալիս խուսափել կոռուպցիոն ռիսկերից Դավթաշենում ծառեր հատելու մեջ մեղադրվողն ազատ է արձակվել՝ չհեռանալու ստորագրությամբ Սերժ Սարգսյանը ընդունել է Հորդանանի արքայադուստր Դինա Միրեդին Ագրամունտի խոսնակը տեղի ունեցածի մեջ մեղադրում է Սորոսին, Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին Գերմանիայում անհայտ անձինք հարձակվել են թուրքական մզկիթի վրա Թուրքիայի կառավարության կազմում փոփոխություններ են ակնկալվում Մեքսիկայի խորհրդարանը հավանություն է տվել բժշկական և գիտական նպատակներով մարիխուանայի օգտագործմանը ԻՊ-ն ստանձնել է Բաղդադի պայթյունի պատասխանատվությունը ԿԺԴՀ-ն նոր բալիստիկ հրթիռ է փորձարկել Կառավարությունում քննարկվել են հակակարկտային պաշտպանության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր Դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լիբանանի արդարադատության նախարարի հետ Բաքվի դատարանը Մարատ Ուելդանով-Գալուստյանին ազատազրկել է ութ տարով Ռիո դե Ժանեյրոյում ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել Պետք է կանխել այս խավարը. Միշել Ֆարաոնը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Հայաստանում ԵՄ գրասենյակի ծրագրերի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել Հորդանանի Արքայադուստրն այցելեց Ծիծեռնակաբերդ եւ հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Բակո Սահակյանը ստորագրել է 2017 թվականի պետբյուջեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու օրենքը Ալբանիան նոր նախագահ ունի Կարեն Կարապետյանն ընդունել է Արարատի և Լոռու մարզերի համայնքների ղեկավարներին Հայաստանի դեսպանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հանրապետական մեծամասնության ղեկավարի հետ Նավթի գները նվազել են Մոսկվայում Նալբանդյանն ու Մամեդյարովը նախագահների հանդիպման հարց չեն քննարկել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan